Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, մեծ հավանականությամբ, կհեռանա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Գերմանական ակումբը վերադարձել է արձակուրդից ու սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանից։ Ռանոսը չի մասնակցել առաջին մարզմանը։

Ligainsider.de-ի համաձայն՝ «Բորուսիան» 22-ամյա ֆուտբոլիստին թույլ է տվել բանակցել այլ ակումբների հետ իր տեղափոխության շուրջ։

Ավելի ուշ Ռանոսին նկատել են Գերմանիայի Կիլ քաղաքում։ Նշվում է, որ նա մոտ է 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հոլշտայն Կիլ» տեղափոխվելուն։

Հրանտ-Լեոն Ռանոսը 2023-ին Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից է տեղափոխվել «Բորուսիա»: 2025-ին նա վարձավճարով խաղացել է գերմանական «Կայզերսլաուտերնում», իսկ անցած մրցաշրջանում՝ Բրաունշվեյգի «Այնտրախտում»։ Transfermarkt-ը 600 հազար եվրո է գնահատում հարձակվողի տրանֆերային արժեքը։

Leave a comment