«Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել Իրանին»․ #JPost | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են ԱՄՆ-ին, որ անհրաժեշտության դեպքում հրեական պետությունը կարող է միայնակ հարված հասցնել Իրանի տարածքին՝ առանց Վաշինգթոնի մասնակցության։ Այդ մասին հայտնել է իսրայելական The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Համապատասխան տեղեկատվությունն անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից փոխանցվել է Փենթագոնի պաշտոնյաներին։

«Մենք ամերիկացիներին հայտնել ենք, որ եթե Իրանը խախտի մեր կողմից սահմանված կարմիր գիծը բալիստիկ հրթիռների հարցում, ապա միայնակ հարված կհասցնենք»,- The Jerusalem Post-ին ասել է Իսրայելի ռազմական-քաղաքական ղեկավարության աղբյուրը։ Նա նշել է, որ առայժմ Իսրայելը չի դիտարկում անմիջական հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը, բայց շարունակում է իրավիճակի մոնիթորինգը։

Leave a comment