ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Օմանում ամերիկյան օբյեկտներին հասցված նոր հարվածների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օբյեկտների դեմ իրականացված պատասխան հարվածների հինգերորդ ալիքի մասին։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ թիրախավորվել են Բահրեյնի Ջուֆֆայր շրջանում գտնվող ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև Օմանում ոչնչացվել են ամերիկյան հեռահար հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ (FPS) և ծովային ռադարներ։

Բացի այդ, ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հարված է հասցրել Իրանի Մահշեհր քաղաքի գյուղատնտեսական ջրամատակարարման պոմպակայանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment