https://arm.sputniknews.ru/20260713/pashinjani-het-vetshi-mej-mtats-bzhshkuhun-azatel-en-ashkhatanqic-104555674.html
Փաշինյանի հետ վեճի մեջ մտած բժշկուհուն ազատել են աշխատանքից
Փաշինյանի հետ վեճի մեջ մտած բժշկուհուն ազատել են աշխատանքից
Sputnik Արմենիա
Այսուհետ Արաբկիրի պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T14:17+0400
2026-07-13T14:17+0400
2026-07-13T14:18+0400
երևան
պոլիկլինիկա
բժիշկ
նիկոլ փաշինյան
վեճ
տաթևիկ սողոյան
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102309646_0:0:1501:844_1920x0_80_0_0_dcddfdb02bb1087bd148fb36321070d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհուն` Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով»,–սոցցանցում հայտնել է բժշկուհու դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը։Այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ «Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության»,–գրել է նա։Պաշտոնական պարզաբանումը գումարի բացակայությունն է, որը Տաթևիկ Սողոյանը ծիծաղելի է համարում, երբ համեմատում է խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։«Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,–գրել է Տաթևիկ Սողոյանը։Նա տեղեկացրել է, որ մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102309646_88:0:1213:844_1920x0_80_0_0_9e4f9f188384a11aee09e894a7d516b3.jpg.webp
երևան, պոլիկլինիկա, բժիշկ, նիկոլ փաշինյան, վեճ, տաթևիկ սողոյան, ազատում
երևան, պոլիկլինիկա, բժիշկ, նիկոլ փաշինյան, վեճ, տաթևիկ սողոյան, ազատում
Այսուհետ Արաբկիրի պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։