Կյանից հեռացել է հայտնի դերասան Սեմ Նիլը

Քաղաքականություն

13.07.2026 | 13:12

78 տարեկանում կյանքից հեռացել է նորզելանդացի հայտնի  դերասան Սեմ Նիլը։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ նա մահացել է Սիդնեյի հիվանդանոցում՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով։ Ապրիլի վերջին Նիլը հայտարարել էր քաղցկեղի դեմ պայքարի հաջող ավարտի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 2022 թվականին։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը  ցավակցություն է հայտնել դերասանի մահվան կապակցությամբ:

«Սեմը պայքարում էր իր հիվանդության դեմ նույն արժանապատվությամբ, հումորով և համոզմունքով, որոնք ուժ էին տալիս նրա յուրաքանչյուր ելույթին: Խորապես կսգան նրա համար և երկար կհիշեն»,- գրել է Ալբանիզը X-ում:

Սեմ Նիլը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ այդ ժամանակ ծառայել է նրա հայրը։ 1954 թվականին Նիլի ընտանիքը վերադարձել է հոր հայրենիք՝ Նոր Զելանդիա։

Սեմ Նիլը սկսել է կարիերան որպես թատրոնի դերասան։ Նրա համար բեկումնային է եղել «Քնած շներ» (1977) ֆիլմում դերը, որն առաջին նորզելանդական ֆիլմն էր, որ լայնորեն ցուցադրվել է Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո Նիլը սկսել է  նկարահանվել Հոլիվուդյան ֆիլմերում։

1993 թվականին Նիլը նկարահանվել է «Դաշնամուր» ֆիլմում: Ժապավենն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» և մի քանի «Օսկար» մրցանակի։ Նույն թվականին թողարկվել է Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին»։ Հետագա տարիներին դերասանը նկարահանվել է  ֆրանշիզայի մի քանի շարունակություններում: Նիլը նաև նկարահանվել է «Peaky Blinders» և «The Tudors» սերիալներում, հայտնվել «Սիմփսոններ»-ի և «Ռիք և Մորտի»-ի սերիաներում: Նա առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» 1983 թվականի «Ռեյլի. լրտեսների արքան» մինի-սերիալում դերի համար:

50 տարվա կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment