https://arm.sputniknews.ru/20260713/mer-ashkhatanqn-enq-uzum-multi-grupi-ashkhatakicnery-bvoghvoqi-akcianer-en-anckacnum-104549574.html
Մեր աշխատանքն ենք ուզում. «Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
Մեր աշխատանքն ենք ուզում. «Մուլտի գրուպի» աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում են նախաքննական մարմիններին այնպես աշխատել, որ իրենք առանց աշխատանք չմնան։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T12:47+0400
2026-07-13T12:47+0400
2026-07-13T13:08+0400
գագիկ ծառուկյան
մուլտի գրուպ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104549407_0:0:2186:1230_1920x0_80_0_0_c76dd5fc20e8bdca4d9a4f5920be1265.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին այնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ընդհանուր առմամբ 71 հասցեներում։ Այս պահին ավելի քան 20 ընկերություններ կապարակնքված են։Կնոջ խոսքով` իրենք հորդորում են նախաքննական մարմիններին իրենց աշխատանքները կատարել այնպես, որ ձեռնարկությունների աշխատակիցների համար լինի անցնցում, և արտադրական գործունեությունը չխաթարվի։Կոմբինատի աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց հստակ ժամկետներ ասեն, թե երբ են վերադառնալու աշխատանքի։«Մեր պահանջն այն է, որ աշխատենք, տանը նստելով բան դուրս չի գա։Ունենք վարկեր, պարտքեր, որ պետք է փակենք ։ Գումար չկա, որ տան համար հաց առնենք, յոլա գնանք, ստիպված եկել ենք խնդրենք, որ թույլ տան աշխատենք»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։Միաժամանակ ակցիա է ընթանում նաև Աբովյան քաղաքում գտնվող «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի մոտ։ Աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված ընկերությունը:Մեկ այլ աշխատակցի խոսքով` 1 շաբաթ է անցել, բայց պաշտոնական պատասխան չեն ստացել իրավապահ մարմիններից։ Պատրաստվում են գնալ Աբովյանի քննչական կոմիտե՝ պարզաբանում պահանջելու։«Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարեց տղամարդը։
2026
Լուրեր
am_HY
«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում
Sputnik Արմենիա
«Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում
2026-07-13T12:47+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104549407_273:0:1913:1230_1920x0_80_0_0_3666147ab1cbf050acb855f7100839f4.jpg.webp
գագիկ ծառուկյան, видео, մուլտի գրուպ, բողոքի ակցիա
գագիկ ծառուկյան, видео, մուլտի գրուպ, բողոքի ակցիա
Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում են նախաքննական մարմիններին այնպես աշխատել, որ իրենք առանց աշխատանք չմնան։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին այնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ընդհանուր առմամբ 71 հասցեներում։ Այս պահին ավելի քան 20 ընկերություններ կապարակնքված են։
«Մեկ շաբաթ է այս անորոշ վիճակն է, ոչինչ չեն ասում, և մենք չգիտենք դե դա ինչքան կտևի։ Խոսքս ուղղում եմ հանրապետության վարչապետին` խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, թույլ տվեք մարդիկ մտնեն աշխատեն, չէ որ բոլորն ընտանիքներ ունեն։ Մենք ավել ոչինչ ենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում»,– ասաց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներից մեկը։
Կնոջ խոսքով` իրենք հորդորում են նախաքննական մարմիններին իրենց աշխատանքները կատարել այնպես, որ ձեռնարկությունների աշխատակիցների համար լինի անցնցում, և արտադրական գործունեությունը չխաթարվի։
Կոմբինատի աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց հստակ ժամկետներ ասեն, թե երբ են վերադառնալու աշխատանքի։
«Մեր պահանջն այն է, որ աշխատենք, տանը նստելով բան դուրս չի գա։Ունենք վարկեր, պարտքեր, որ պետք է փակենք ։ Գումար չկա, որ տան համար հաց առնենք, յոլա գնանք, ստիպված եկել ենք խնդրենք, որ թույլ տան աշխատենք»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Միաժամանակ ակցիա է ընթանում նաև Աբովյան քաղաքում գտնվող «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի մոտ։ Աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված ընկերությունը:
«Ուզում ենք մեզ ասեն՝ այս 70 աշխատատեղը կբացվի, թե չէ։ Գոնե մեզ հույս տան, ասեն՝ մեկ օրից, տասը օրից կամ երբ կբացվի։ Եթե չի բացվելու, գոնե իմանանք, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»,- նշեց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակցի խոսքով` 1 շաբաթ է անցել, բայց պաշտոնական պատասխան չեն ստացել իրավապահ մարմիններից։ Պատրաստվում են գնալ Աբովյանի քննչական կոմիտե՝ պարզաբանում պահանջելու։
«Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարեց տղամարդը։