Ռուսաստանից Հայաստան ցորենի նոր խմբաքանակ կառաքվի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանից Հայաստան ցորենի նոր խմբաքանակ կառաքվի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 490 տոննա ցորենի խմբաքանակ։ Յոթ երկաթուղային վագոններից բաղկացած բեռը տեղափոխվելու է Ադրբեջանի տարածքով (տրանզիտով)։

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն, ցորենով բարձված վագոնների առաքումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 13-ին։

Leave a comment