ԵՄ դեսպաններին չի հաջողվել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը

Եվրամիության անդամ երկրների դեսպաններին չի հաջողվել մինչև Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումը համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նախատեսված 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Հուսով ենք, որ կհաջողվի համաձայնեցնել շուրջ 250 կետ, որոնք վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Սա մինչ օրս մեր համաձայնեցրած ամենամեծ ցուցակն է։ Ինչ վերաբերում է 21-րդ պատժամիջոցների փաթեթին, ապա այստեղ դեռևս կան մի շարք չլուծված հարցեր»,– նշել է Կալասը։

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, սակայն պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment