Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի վրա. վարորդը տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի վրա։


Ինչպես հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն, հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինիս վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։


Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։


 


Leave a comment