Իրանի դեմ որևէ գործողություն չպետք է մնա անպատասխան․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող որևէ գործողություն չպետք է մնա առանց պատասխանի։

Նրա խոսքով՝ երկրի դեմ ցանկացած ռազմական ագրեսիային վճռական հակազդելու ռազմավարության շրջանակում անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը կամ համապատասխան խորհուրդը ընդունեն իրավական ակտեր, որոնք կսահմանեն պետության հստակ և խիստ պատասխանն այն դեպքերում, երբ հարձակում իրականացվի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, ինչպես նաև նախապես սահմանված զինվորականների և պետական պաշտոնյաների դեմ։

«Իրանի դեմ որևէ գործողություն չպետք է մնա անպատասխան»,– ընդգծել է Ղարիբաբադին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment