https://arm.sputniknews.ru/20260713/amn-n-khangarel-e-omani-het-hvormuzi-veraberjal-hamadzajnagir-knqel-irani-agn-104544684.html
ԱՄՆ-ն խանգարել է Օմանի հետ Հորմուզի վերաբերյալ համաձայնագիր կնքել. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ն խանգարել է Օմանի հետ Հորմուզի վերաբերյալ համաձայնագիր կնքել. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Օմանն առաջարկել էր Հորմուզի նեղուցում նավերի համար երկու առանձին միջանցքներ ստեղծել։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T11:13+0400
2026-07-13T11:13+0400
2026-07-13T11:13+0400
հորմուզի նեղուց
օման
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_0:72:1500:916_1920x0_80_0_0_19ecc5f33543ca2cb342205f0b77f687.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վաշինգտոնը խոչընդոտել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման հարցերին առնչվող բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ–ի ԱԳՆ–ն։Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ն «ստերի տարածման և կեղծ լուրերի հրապարակման» արշավ է իրականացնում։Բանակցությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, դրանց մասնակցել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը պետք է ձևավորվի Թեհրանի և Օմանի միջև խորհրդակցությունների ընթացքում՝ «հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իրավիճակը և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները»։Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Մասկատում Իրանի հետ բանակցությունների ժամանակ Օմանը առաջարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության համար երկու առանձին միջանցքներ ստեղծել։ Հարավային միջանցքը կանցնի Օմանի տարածքային ջրերով։ Նավերը կկարողանան ազատ տեղաշարժվել դրանով՝ պատերազմից առաջ եղած պայմաններով։ Հյուսիսային միջանցքը կանցնի Իրանի տարածքային ջրերով։ Դրանով տեղաշարժվելու համար կպահանջվի Իրանի նախնական թույլտվությունը, սակայն վճար չի գանձվի։Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը։ ԻՀՊԿ-ն նշել էր, որ թույլ չի տա որևէ նավի անցնել նեղուցով։
հորմուզի նեղուց
օման
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_109:0:1442:1000_1920x0_80_0_0_3854be302afbca7f8ccce0cfa70e202b.jpg.webp
հորմուզի նեղուց, օման, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
հորմուզի նեղուց, օման, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
Ավելի վաղ Օմանն առաջարկել էր Հորմուզի նեղուցում նավերի համար երկու առանձին միջանցքներ ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վաշինգտոնը խոչընդոտել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման հարցերին առնչվող բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ–ի ԱԳՆ–ն։
«Մասկատում բանակցությունները կենտրոնացած էին Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրների կարգավորման վրա։ Ցավոք, ԱՄՆ-ն խանգարել է հարցի շուրջ համաձայնության գալուն՝ բացահայտ և քողարկված ճնշում գործադրելով Օմանի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ն «ստերի տարածման և կեղծ լուրերի հրապարակման» արշավ է իրականացնում։
Բանակցությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, դրանց մասնակցել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը պետք է ձևավորվի Թեհրանի և Օմանի միջև խորհրդակցությունների ընթացքում՝ «հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իրավիճակը և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները»։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Մասկատում Իրանի հետ բանակցությունների ժամանակ Օմանը առաջարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության համար երկու առանձին միջանցքներ ստեղծել։ Հարավային միջանցքը կանցնի Օմանի տարածքային ջրերով։ Նավերը կկարողանան ազատ տեղաշարժվել դրանով՝ պատերազմից առաջ եղած պայմաններով։ Հյուսիսային միջանցքը կանցնի Իրանի տարածքային ջրերով։ Դրանով տեղաշարժվելու համար կպահանջվի Իրանի նախնական թույլտվությունը, սակայն վճար չի գանձվի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը։ ԻՀՊԿ-ն նշել էր, որ թույլ չի տա որևէ նավի անցնել նեղուցով։