Ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կանգնեց  պատվո հարթակի 3-րդ աստիճանին


ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը դարձել է բրոնզե մեդալակիր։


Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։


Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։


Ինչպես հայտնում է ֆեդերացիան, ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։


Մեր տղաները նվաճել են 6 մեդալ՝ 2 արծաթե և 4 բրոնզե:


Leave a comment