Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել. Աբրահամյան
Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի, գրել է Տիգրան Աբրահամյանը։
Նրա ձևակերպմամբ՝ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն։
«Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել», – նշել է նա։