Դավիթ Խաժակյանն ավելի քան 11 տարի անց լքում է «Լուսավոր Հայաստանը»

Բաժանորդագրվել

Նշեն, որ նա կուսակցության անդամ էր 2015 թվականից, կառավարման խորհրդի փոխնախագահն էր:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Նշեն, որ նա կուսակցության անդամ էր 2015 թվականից, կառավարման խորհրդի փոխնախագահն էր:

«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար»,- գրել է Խաժակյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում աշխատել է ու ճանապարհ անցել:

Ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելն իր ընտրությունն է եղել, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված:

Հիշեցնենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դավիթ Խաժակյանն ակտիվ չէր ու քարոզարշավին չէր մասնակցում:

Leave a comment