https://arm.sputniknews.ru/20260713/qani-erekha-e-mvor-het-mshtapes-gtnvum-abvovjan-qkhum-manramasner-104467536.html
Քանի՞ երեխա է մոր հետ մշտապես գտնվում «Աբովյան» ՔԿՀ–ում. մանրամասներ
Քանի՞ երեխա է մոր հետ մշտապես գտնվում «Աբովյան» ՔԿՀ–ում. մանրամասներ
Sputnik Արմենիա
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2024 թվականին կառուցվել են 3 առանձնացված խցեր այն կանանց համար, որոնք իրենց մոտ ունեն մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T08:56+0400
2026-07-13T08:56+0400
2026-07-13T08:56+0400
հայաստան
աբովյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
երեխա
մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91534936_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cb3e23a4b057906945adc199d5217559.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Հուլիսի 6–ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 3 դատապարտյալ կանանց հետ համատեղ պահվում են 4 երեխաներ: Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Երեխաներից երկուսը աղջիկ են` ծնված 2023, 2024 թվականներին, և երկու տղա` ծնված 2024, 2026 թվականներին։Հարցին, թե ինչ պայմաններում են ազատազրկված կանայք իրենց երեխաների հետ պահվում, նախարարությունից հայտնել են, որ կառուցվել են հատուկ խցեր։Նշվում է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող երեխաների սննդի, հագուստի, անկողնային ու հիգիենիկ պարագաների և այլ հասանելիք իրերի օրական չափաբաժինները սահմանվել և հատկացվում են ՀՀ կառավարության` 23.02.2023թ. որոշմամբ սահմանված կարգով:Sputnik Արմենիան նաև հետաքրքրվել էր, թե ինչպես է քրեակատարողական հիմնարկներում անցել հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը։Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ` ուղղված ազատությունից զրկված անձանց և նրանց երեխաների միջև ընտանեկան կապերի պահպանմանը, ինչպես նաև երեխաների համար տոնական միջավայրի ապահովմանը:«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց երեխաները հայրերի հետ մասնակցել են ստեղծագործական աշխատանքների` պատրաստելով ձեռագործ թևնոցներ: Կազմակերպվել են նաև խաղային մրցույթներ, երեխաներին հանձնվել են նվերներ:«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ազատությունից զրկված անձանց հանդիպում երեխաների հետ:«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հանդիպում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության հոգեբան Վերժիկ Սաֆարյանի մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր բարձրացնել դատապարտյալների իրազեկվածությունը երեխաների հոգեբանական առանձնահատկությունների, նրանց հուզական կարիքների և ծնողի դերի կարևորության վերաբերյալ` նպաստելով երեխաների հետ առողջ և աջակցող հարաբերությունների պահպանմանը: Քննարկվել են ծնողի ազատազրկման ազդեցությունը երեխայի հոգեբանական վիճակի վրա, ծնող-երեխա հուզական կապի պահպանման արդյունավետ եղանակները, հուզական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ծնողական պատասխանատվության և հուզական ինքնակարգավորման հարցերը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև գործնական իրավիճակներ և ստանալու մասնագիտական խորհրդատվություն:«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել են տոնական միջոցառումներ` «Երեխաների աջակցության հիմնադրամի» կողմից հիմնարկում գալվող մինչև երեք տարեկան երեխաներին հանձնվել են նվերներ: Միաժամանակ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում իրականացվել է հյուրասիրություն, և նվերներ են տրամադրվել ինչպես քրեակատարողական հիմնարկում գտնվող, այնպես էլ ծնողներին տեսակցության եկած երեխաներին: Միջոցառման ընթացքում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության Մեծամորի կենտրոնը և «Փալանչո» տիկնիկային թատրոնը ցուցադրել են տիկնիկային ներկայացում:Բացի այդ, երեխաները ստացել են մանկական գրքեր: Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարհղական հիմնարկում գտնվող երեխաներին տրամադրվել են հագուստ և խաղալիքներ:
աբովյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91534936_227:0:1667:1080_1920x0_80_0_0_ae88e68ebf36869e60919fcc5afef0c3.jpg.webp
հայաստան, աբովյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), երեխա, մայր
հայաստան, աբովյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), երեխա, մայր
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2024 թվականին կառուցվել են 3 առանձնացված խցեր այն կանանց համար, որոնք իրենց մոտ ունեն մինչև 3 տարեկան մանկահասակ երեխա։
Երեխաներից երկուսը աղջիկ են` ծնված 2023, 2024 թվականներին, և երկու տղա` ծնված 2024, 2026 թվականներին։
Հարցին, թե ինչ պայմաններում են ազատազրկված կանայք իրենց երեխաների հետ պահվում, նախարարությունից հայտնել են, որ կառուցվել են հատուկ խցեր։
«Հաշվի առնելով հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց հատուկ կարիքները և առանձնահատկությունները` ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2024 թվականին կառուցվել են 3 առանձնացված խցեր, որոնք ապահովված են երեխաների բնակության, խնամքի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` ներառյալ մշտական տաք և սառը ջրով: Երեխաները բնակվում են իրենց մայրերի հետ` համապատասխան խցերում կամ կացարաններում նրանց խնամքն իրականացնում են մայրերը»,– հայտնում է նախարարությունը։
Նշվում է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող երեխաների սննդի, հագուստի, անկողնային ու հիգիենիկ պարագաների և այլ հասանելիք իրերի օրական չափաբաժինները սահմանվել և հատկացվում են ՀՀ կառավարության` 23.02.2023թ. որոշմամբ սահմանված կարգով:
Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ` ուղղված ազատությունից զրկված անձանց և նրանց երեխաների միջև ընտանեկան կապերի պահպանմանը, ինչպես նաև երեխաների համար տոնական միջավայրի ապահովմանը:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց երեխաները հայրերի հետ մասնակցել են ստեղծագործական աշխատանքների` պատրաստելով ձեռագործ թևնոցներ: Կազմակերպվել են նաև խաղային մրցույթներ, երեխաներին հանձնվել են նվերներ:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ազատությունից զրկված անձանց հանդիպում երեխաների հետ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հանդիպում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության հոգեբան Վերժիկ Սաֆարյանի մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր բարձրացնել դատապարտյալների իրազեկվածությունը երեխաների հոգեբանական առանձնահատկությունների, նրանց հուզական կարիքների և ծնողի դերի կարևորության վերաբերյալ` նպաստելով երեխաների հետ առողջ և աջակցող հարաբերությունների պահպանմանը:
Քննարկվել են ծնողի ազատազրկման ազդեցությունը երեխայի հոգեբանական վիճակի վրա, ծնող-երեխա հուզական կապի պահպանման արդյունավետ եղանակները, հուզական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ծնողական պատասխանատվության և հուզական ինքնակարգավորման հարցերը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև գործնական իրավիճակներ և ստանալու մասնագիտական խորհրդատվություն:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել են տոնական միջոցառումներ` «Երեխաների աջակցության հիմնադրամի» կողմից հիմնարկում գալվող մինչև երեք տարեկան երեխաներին հանձնվել են նվերներ: Միաժամանակ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում իրականացվել է հյուրասիրություն, և նվերներ են տրամադրվել ինչպես քրեակատարողական հիմնարկում գտնվող, այնպես էլ ծնողներին տեսակցության եկած երեխաներին: Միջոցառման ընթացքում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության Մեծամորի կենտրոնը և «Փալանչո» տիկնիկային թատրոնը ցուցադրել են տիկնիկային ներկայացում:
Բացի այդ, երեխաները ստացել են մանկական գրքեր: Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարհղական հիմնարկում գտնվող երեխաներին տրամադրվել են հագուստ և խաղալիքներ: