Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության: