Հետընտրական Հայաստանի քաղաքական ամենամեծ ինտրիգը, որ ըստ վերլուծաբանների` այդքան էլ ինտրիգ չէր, հանգուցալուծված է՝ կեղծիքների մասին հայտարարած ու ընտրությունների արդյունքները բողոքարկած ընդդիմությունը վերցնում է մանդատները: Բողոքի գոնե մեկ հանրահավաք չկազմակերպելուց հետո, եթե չհաշվենք Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած փոքր ակցիաները, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները վստահեցնում են, որ փողոցային պայքարն ու մանդատները համատեղելու են՝ խոստանալով պլան բ, գ և այլն:
Իրականում, ըստ վերլուծաբանների՝ ընդդիմությունը մանդատները վերցնելուն այլընտրանք չի էլ ունեցել: Հաշվի առնելով, որ մարդկանց փողոց դուրս բերելու հնարավորություն չունեն, բայց պարտավորություն ունեն Ռուսաստանի պլաններն իրագործել՝ կգնան խորհրդարան ու այնտեղ կփորձեն առաջ տանել ռուսական նարատիվներն ու ամեն կերպ խաթարել Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը, ԹՐԻՓՓ ծրագրի իրագործումը: Ուստի, մասնագետների խոսքով՝ թեժ աշուն, թեժ գարուն նոր փուլը կարելի է սկսված համարել:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան
Դիտումների քանակ2