ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ԱՄՆ ԶՈւ վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Այս մասին հայտարարել են Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը և ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սույնով հայտնում ենք, որ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Հենց որ իրավիճակը կայունանա և հանգստությունը վերականգնվի, բոլոր դիմումները կդիտարկվեն ըստ դրանց ներկայացման հերթականության, և անհրաժեշտ թույլտվությունները կտրվեն»,- ասված է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է երեկ երեկոյից, և անցումը դրանով անհնար է, քանի դեռ Իրանի իշխանությունները որոշում չեն կայացրել այն բացելու մասին։ Ցանկացած նավ, որը կփորձի անցնել ջրատարածքով, իրեն վտանգի կենթարկի, հավելել են Կորպուսում։
—00—ԼԱ