Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Դոնալդ Թրամփ

Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի: Նրանք զիջեցին ամեն ինչում: Դրանից հետո նրանք լքեցին սենյակը և մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին նավի ուղղությամբ»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում նավագնացության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment