Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Թևանյանը ՔԿՀ–ից ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20260712/mer-kusakcutjan-dem-tvotal-hardzakumy-sharunakvum-e-tevanjany-qkhic-ugherdz-e-hghel-104531201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_72:0:1209:853_1920x0_80_0_0_7b22dc4c9fb007c5353634c577885ffe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Անդրանիկ Թևանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն անցել է ակնհայտ ահաբեկչության ու հատում է կարմիր գծերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության դեմ տոտալ հարձակումները շարունակվում են։ Այս մասին ասված է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձում։

«Ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ըստ ամենայնի, սա արվել է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել»։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների»,– գրել է Թևանյանը։

Նա հիշեցրել է, որ կալանավորել են Գագիկ Ծառուկյանին, հետո անցել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, իսկ օրեր առաջ էլ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Թևանյանը կոչ է արել միասնական ջանքերով այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմն առնել, այլապես վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինի։

«Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։ Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ»,– նշել է Թևանյանը։

Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ Փաշինյանը իր ճեպազրույցներից մեկում ՀՀ տարածքից զիջումների վերաբերյալ անոնս է արել ու դրա պատասխանատու «նշանակել» իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։
Թևանյանը շեշտել է` Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։

Leave a comment