Բաժանորդագրվել
Բերեզովսկին այդ պաշտոնում կփոխարինի Ռինատ Բիլյալետդինովին, որը գլխավոր մարզչի պաշտոնը լքել է նշանակումից 2 ամիս անց։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին նշվում է ֆուտբոլային ակումբի ВКонтакте–ի էջում։
Բերեզովսկին այդ պաշտոնում կփոխարինի Ռինատ Բիլյալետդինովին, որը գլխավոր մարզչի պաշտոնը լքել է հուլիսի 9-ին` նշանակումից 2 ամիս անց։ Նա նույնիսկ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել:
Նշվում է, որ Բերեզովսկին կպահպանի նաև թիմի դարպարսապահների մարզչի պաշտոնը։
Կոստրոմայի «Սպարտակը» 2025/26 մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում։ Նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը թիմը կանցկացնի այսօր` հուլիսի 12-ին Նաբերեժնիե Չելնիի «ԿամԱԶ»–ի դեմ: