Ուկրաինայի վարչապետը հրաժարական կտա․Զելենսկին հայտարարել է կառավարության վերակազմավորման մասին

Քաղաքականություն

Ուկրաինայի վարչապետը հրաժարական կտա․Զելենսկին հայտարարել է կառավարության վերակազմավորման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է կառավարության կազմի և իրավապահ մարմինների սպասվող խոշոր վերակազմավորման մասին, որի շրջանակներում վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկվել է նոր պաշտոն՝ միջազգային հարաբերությունների ոլորտում։

Telegram-ի իր պաշտոնական ալիքում արված հայտարարության մեջ Զելենսկին նշել է, որ Սվիրիդենկոյի հետ քննարկել է կառավարության թարմացման անհրաժեշտությունը՝ «նոր քաղաքական ռազմավարություն» իրականացնելու նպատակով։

 Ըստ Զելենսկու՝ կառավարության ներքին գործառնությունները ճշգրտման կարիք ունեն։ Որպես գործադիրի նոր կազմի հիմնական առաջնահերթություններ՝ նախագահը նշել է՝ ռազմաճակատի գծին մոտ գտնվող և սահմանամերձ շրջաններին աջակցության ցուցաբերումը, Ուկրաինայի զինված ուժերին զենքի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման ավելացումը, երկրի էներգետիկ և կոմունալ համակարգերի նախապատրաստումը սպասվող ձմեռային շրջանին։

Կառավարության կազմում փոփոխությունների հստակ ժամկետների կամ նոր վարչապետի հավանական թեկնածուի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Leave a comment