Հայ շախմատիստները մեդալների հավաքածուով են վերադարձել Բաթումի քաղաքապետարանի գավաթից

https://arm.sputniknews.ru/20260712/haj-shakhmatistnery-medalneri-havaqatsuvov-en-veradardzel-batumi-qaghaqapetarani-gavatic-104524842.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104524024_160:0:1280:840_1920x0_80_0_0_0b01a10ac5237beada3afe10ebf0262e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, շախմատիստ, հայ, բաթում

շախմատ, շախմատիստ, հայ, բաթում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայ շախմատիստները Բաթումում ընթացող «Batumi Municipality Cup 2026»միջազգային խոշոր մրցաշարում տարբեր հարգի մի շարք մեդալներ են նվաճել:

Գլխավոր՝ «A» մրցաշարում վեցերորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը՝ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր:

«В» մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը՝ 9 հնարավորից հավաքելով 8 միավոր: Այս մրցաշարի բրոնզե մեդալակիրը Սարգիս Նիյազյանն է, որը վաստակել է 7,5 միավոր: Չորրորդ մրցանակային տեղը 7 միավորով զբաղեցրել է Հակոբ Հակոբյանը:

«С» մրցաշարում պատվո ամբողջ պատվանդանը Հայաստանինն էր։ Առաջին տեղը 7,5 միավորով զբաղեցրել է Ռոբերտ Գրիգորյանը: Նույն արդյունքն է ցույց տվելնաև Դավիթ Սուքիասյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն էր: Երրորդ տեղը 7 միավորով զբաղեցրել է Հայկ Բաբայանը:

Նույն «С» մրցաշարում հանդես է եկել նաև Sputnik Արմենիայի խմբագիր Արա Նալբանդյանը, նա վաստակել է 6 միավոր և կիսել 6-14-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 12-րդ տեղը։

Մինչև 12 տարեկան շախմատիստների մրցաշարում առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արիանա Չիլինգարյանը և Արիանա Ազիզբեկյանցը: Գևորգ Գեղամյանն առաջինն էր մինչև 10 տարեկան շախմատիստների մրցաշարում: Նույն մրցաշարում երկրորդը Տիգրան Աղանիկյանն էր, երրորդը՝ Ստեփան Սիմոնյանը: 5-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Սամվել Պետրոսյանը:

Մինչև 8 տարեկան շախմատիստների մրցաշարում հաղթել է Դավիթ Միտինյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Բեգլարյանը:

Իսկ մինչև 8 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում Սոնյա Մակարյանը վաստակել է բրոնզե մեդալ: Մրցանակային՝ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրել են Ստելլա Բարսեղյանը և Նատալի Բաղդասարյանը:

Նշենք, որ Բաթումիի քաղաքապետարանի գավաթի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարն անցկացվել է հուլիսի 2-10-ը: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր 137 շախմատիստով:

Leave a comment