ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով իրանցի զինվորական է զոհվել, կան վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260712/amn-i-hardzakumneri-hetevanqvov-iranci-zinvvorakan-e-zvohvel-kan-viravvorner-104523590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2054/37/20543724_94:0:1505:1058_1920x0_80_0_0_ea440881d042fb6f23865e41639adc69.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, պատերազմ, վիրավոր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, պատերազմ, վիրավոր

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանին: Իրանի իշխանությունները պատասխանել են տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին հարվածնելով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Իրանի հարավում ԱՄՆ-ի նոր հարձակումների հետևանքով իրանցի զինվորական է զոհվել: Այս մասին, «Mehr»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Հարավային Բուշեր նահանգի նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Մոհամադ Հեյդարին։

«Անցած գիշեր Հորմոզգան նահանգի Ջասկ նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարձակումների արդյունքում Իրանի բանակի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտը միացել է Ռամադան ամսվա պատերազմի (փետրվարի վերջին Իրանի հետ ԱՄՆ-ի ևԻսրայելի միջև սկսված հակամարտությունը – խմբ.) նահատակներին», – հայտնել է նա։

Բացի այդ, գործակալության տվյալներով, ԱՄՆ-ի հարվածների հետևանքով երկու մարդ է տուժել Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում:

«Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Քերման նահանգի հարավային մասի լեռներում գտնվող կապի աշտարակի վրա։ Հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանի շուրջ լարված իրավիճակը պահպանվում է։ Այս գիշեր ԱՄՆ-ն հերթական հարվածներն է հասցրել Իրանին։ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներով։ Իրանի իշխանությունները հայտարարել են Հորմուզի նեղուցը նավագնացության համար փակելու մասին։

Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը պատասխանել էր համաձայնությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախապատրաստման մասին, հնարավոր է՝ Շվեյցարիայում, սակայն Թեհրանը հերքել է այդ լուրը:

Leave a comment