Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ

Հասարակություն

12.07.2026 | 13:12

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a comment