ՌԴ տարբեր օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է․ ի՞նչ է կատարվում

Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվում է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով օնլայն չվացուցակի տվյալներին։

Այսպես, Սոչիում հետաձգվել է 14 չվերթի մեկնում՝ հինգը դեպի Մոսկվա, մեկական՝ Չելյաբինսկ, Նիժնեվարտովսկ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնեկամսկ և Եկատերինբուրգ։

Բացի այդ, հետաձգվում է ևս 27 չվերթի ժամանում՝ վեցը Մոսկվայից, երկուական՝ Եկատերինբուրգից, Սամարայից, Ուֆայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից ու Սուրգուտից, մեկական՝ Պերմից, Օմսկից, Տյումենից, Թբիլիսիից (Վրաստան), Բառնաուլից, Բաթումիից (Վրաստան), Կազանից, Նիժնի Նովգորոդից և Սանկտ Պետերբուրգից։

Գելենջիկի օդանավակայանում հետաձգվում է յոթ չվերթ՝ երկու մեկնում դեպի Սամարա ու Մոսկվա և հինգ ժամանում Մոսկվայից (երկու), Ուֆայից, Սամարայից ու Տյումենից։

Leave a comment