11:46 12.07.2026 (Թարմացված է: 11:47 12.07.2026)
Բաժանորդագրվել
Երեխան հիվանդանոց տեղափոխվել է հոգեվարքի վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս 12-ամյա երեխան բախվել է պատին ու գլխի հարվածի հետևանքով մահացել։ Տեղեկությունը հայտնում է oragirnews կայքը։
Նշվում է, որ տղան տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի ամենափոքր որդին։ Դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 11։10-ի սահմաններում։ «Գյումրի» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը կայքին հայտնել է, որ երեխան հիվանդանոց տեղափոխվել է արդեն հոգեվարքի վիճակում` պոլիտրավմայով և գլխուղեղի բաց վնասվածքով։
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի պաշտոնական էջում էլ նշված է, որ մահացել է իրենց դպրոցի աշակերտը, որի անունը Վռամ էր։