Ծառն ընկել է մոպեդի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել նախօրեի դեպքից

կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

—00—ԼԱ

Leave a comment