Ադրբեջանում ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժելէավելիքան30 մարդ

Բաժանորդագրվել

Պատահարը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ ավտոմայրուղուհատվածում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում ավտոբուս է կողաշրջվել, տուժել է ավելի քան 30 ուղևոր։ Տեղեկությունը հայտնում է APA գործակալությունը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ ավտոմայրուղուհատվածում՝ Հաջիգաբուլի շրջանի Մուղան գյուղի վարչական տարածքում։

Գործակալության տվյալներով՝ կողաշրջվել է Զաքաթալա-Բաքու երթուղու միջքաղաքային ավտոբուսը։

Տուժածներին, որոնց թվում կան երեխաներ, տեղափոխում են Շիրվանի և Հաջիգաբուլի հիվանդանոցներ։

Leave a comment