Ծանրամարտիկ Ալեն Զուրաբյանը պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է

Բաժանորդագրվել

Աշխարհի առաջնությունն ընթանում է Կոլումբիայի Կալի քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ աշխարհի առաջնությունն ընթանում է Կոլումբիայի Կալի քաղաքում։

«94 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեն պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր»,– հայտնում են հաղորդագրությունում:

Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 10-ից։ Մրցապայքարում արդեն հանդես է եկել նաև 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը։ Նա պոկել է 135 և 166 կգ։ Երկամարտի 301 կգ արդյունքով` Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

Leave a comment