https://arm.sputniknews.ru/20260209/hatis-lern-u-dzmerajin-turizmy-hajastanum-inchu-chi-zarganum-volvorty-98521189.html
Հատիս լեռն ու ձմեռային տուրիզմը Հայաստանում․ ինչո՞ւ չի զարգանում ոլորտը
Հատիս լեռն ու ձմեռային տուրիզմը Հայաստանում․ ինչո՞ւ չի զարգանում ոլորտը
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում են լեռնագնացությունն ու արշավային տուրիզմը, որոնք մեծ թվով տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների են գրավում նաև… 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T08:55+0400
2026-02-09T08:55+0400
2026-02-09T08:55+0400
հեղինակներ
տուրիզմի հայկական ֆեդերացիա
լեռնագնաց
հայաստան
արտյոմ մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98523602_0:497:1125:1130_1920x0_80_0_0_9c8e1c612f93a6285cecaa528c001388.jpg.webp
Ձմեռային ամիսներին քայլարշավներին և լեռնային արշավներին մասնակցելը, մեղմ ասած, մատչելի չէ, որովհետև համապատասխան հանդերձանք է պետք, որը բավականին թանկ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին ակտիվ տուրիզմը շատ տարածված է դարձել, բայց ձմռանը հատուկ տերմոհագուստի ու կոշիկների կարիք էլ կա, որոնք կարող են մի քանի հազար դոլար արժենալ։«Ձմեռային ամենահայտնի ուղղություններից է Արտանիշ լեռը։ Այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը։ Հաջորդը սառցե Թռչկանի ջրվեժն է, Ծաղկունյաց լեռներ ենք շատ բարձրանում ձմռանը»,–ասում է «Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիրը։Նա նշում է, որ մի ժամանակ Հատիս լեռն էին շատ բարձրանում, քանի որ Երևանին բավականին մոտ է, բայց վերջին շրջանում այնտեղ շինարարություն է, լեռնագնացներին այլևս չի ձգում։«Քրիստոսի արձանի բացումից և մասսայական տուրիզմի կենտրոն դառնալուց հետո լեռնագնացներն էլ այնտեղ չեն բարձրանա, ու մենք այդ մասին շատ ենք բարձրաձայնել։ Ցավոք, ինչպես պատերազմից հետո լեռնային շատ գեղեցիկ ու հայտնի ուղղություններ կորցրինք, այնպես էլ Հատիսը կորցրինք»,- նշում է Արտյոմը։Արտյոմի խոսքով՝ «լեռնային հիվանդությամբ տառապող» մարդն ամառ թե ձմեռ ժամանակ ու հնարավորություն է գտնում լեռներ գնալու համար։ Արշավասերների շրջանում նաև թրենդային է լեռներում ամուսնության առաջարկություն անելը, անգամ Նոր տարին լեռներում դիմավորելը։Ի՞նչ խնդիրներ կան ձմռանը․ Արտյոմի խոսքով՝ լեռնային արահետները գծանշված են, սակայն գծանշված արահետները ձմռանը փակվում են։ Ձնահոսքի վտանգ էլ, իհարկե, միշտ կա, դրա համար շեշտում է՝ եթե ձմռանը լեռնային արշավի գնալու ցանկություն կա, ապա դա պետք է միշտ անել փորձառու ուղեկցորդի հետ, որը նաև անվտանգությունը հաշվի կառնի։ Ավելորդ արկածախնդրությունը կարող է առողջություն կամ նույնիսկ կյանք արժենալ։«Անվտանգության պարտադիր կանոն է արշավորդի պահելաձևը․ առաջին կանոնն է խստորեն հետևել ղեկավարի հրահանգներին, լսել նրան ու ընդունել, որ ամենափորձառուն խմբում նա է, հետևաբար ինքնագլուխ բաներ չեն անում։ Պետք է ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ. եթե ինքնազգացողությունը վատ է, հիվանդացել եք և այլն, պարտադիր պետք է դրա մասին տեղյակ պահել ուղեկցորդին, որովհետև ինքը գիտի, թե առջևում ինչ դժվարություններ են սպասվում, որքանով է դա հաղթահարելի և այլն։ Եղել է դեպք, որ ինքնազգացողությունը թաքցրել են՝ արշավին գալու համար, վիճակն ավելի է վատացել»,- ասում է Արտյոմը։Նրա խոսքով՝ մեր երկիրը բոլոր հնարավորություններն ունի ձմեռային ակտիվ տուրիզմի կենտրոն դառնալու համար, խանգարող հանգամանքներից մեկն այն է, որ որոշ երկրներ իրենց անվտանգության քարտեզում Հայաստանը դեռ կարմիր գույնով են նշում, այսինքն՝ անվտանգության տեսակետից ոչ բարենպաստ բնորոշում։
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98523602_0:454:1125:1298_1920x0_80_0_0_d46c464374ca12493be5d4961e1aa418.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
հեղինակներ, տուրիզմի հայկական ֆեդերացիա, լեռնագնաց, հայաստան, արտյոմ մարտիրոսյան
հեղինակներ, տուրիզմի հայկական ֆեդերացիա, լեռնագնաց, հայաստան, արտյոմ մարտիրոսյան
Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում են լեռնագնացությունն ու արշավային տուրիզմը, որոնք մեծ թվով տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների են գրավում նաև ձմռան ամիսներին։
«Ձմեռային ամենահայտնի ուղղություններից է Արտանիշ լեռը։ Այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը։ Հաջորդը սառցե Թռչկանի ջրվեժն է, Ծաղկունյաց լեռներ ենք շատ բարձրանում ձմռանը»,–ասում է «Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիրը։
Նա նշում է, որ մի ժամանակ Հատիս լեռն էին շատ բարձրանում, քանի որ Երևանին բավականին մոտ է, բայց վերջին շրջանում այնտեղ շինարարություն է, լեռնագնացներին այլևս չի ձգում։
«Քրիստոսի արձանի բացումից և մասսայական տուրիզմի կենտրոն դառնալուց հետո լեռնագնացներն էլ այնտեղ չեն բարձրանա, ու մենք այդ մասին շատ ենք բարձրաձայնել։ Ցավոք, ինչպես պատերազմից հետո լեռնային շատ գեղեցիկ ու հայտնի ուղղություններ կորցրինք, այնպես էլ Հատիսը կորցրինք»,- նշում է Արտյոմը։
Արտյոմի խոսքով՝ «լեռնային հիվանդությամբ տառապող» մարդն ամառ թե ձմեռ ժամանակ ու հնարավորություն է գտնում լեռներ գնալու համար։ Արշավասերների շրջանում նաև թրենդային է լեռներում ամուսնության առաջարկություն անելը, անգամ Նոր տարին լեռներում դիմավորելը։
Ի՞նչ խնդիրներ կան ձմռանը․ Արտյոմի խոսքով՝ լեռնային արահետները գծանշված են, սակայն գծանշված արահետները ձմռանը փակվում են։ Ձնահոսքի վտանգ էլ, իհարկե, միշտ կա, դրա համար շեշտում է՝ եթե ձմռանը լեռնային արշավի գնալու ցանկություն կա, ապա դա պետք է միշտ անել փորձառու ուղեկցորդի հետ, որը նաև անվտանգությունը հաշվի կառնի։ Ավելորդ արկածախնդրությունը կարող է առողջություն կամ նույնիսկ կյանք արժենալ։
«Անվտանգության պարտադիր կանոն է արշավորդի պահելաձևը․ առաջին կանոնն է խստորեն հետևել ղեկավարի հրահանգներին, լսել նրան ու ընդունել, որ ամենափորձառուն խմբում նա է, հետևաբար ինքնագլուխ բաներ չեն անում։ Պետք է ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ. եթե ինքնազգացողությունը վատ է, հիվանդացել եք և այլն, պարտադիր պետք է դրա մասին տեղյակ պահել ուղեկցորդին, որովհետև ինքը գիտի, թե առջևում ինչ դժվարություններ են սպասվում, որքանով է դա հաղթահարելի և այլն։ Եղել է դեպք, որ ինքնազգացողությունը թաքցրել են՝ արշավին գալու համար, վիճակն ավելի է վատացել»,- ասում է Արտյոմը։
Նրա խոսքով՝ մեր երկիրը բոլոր հնարավորություններն ունի ձմեռային ակտիվ տուրիզմի կենտրոն դառնալու համար, խանգարող հանգամանքներից մեկն այն է, որ որոշ երկրներ իրենց անվտանգության քարտեզում Հայաստանը դեռ կարմիր գույնով են նշում, այսինքն՝ անվտանգության տեսակետից ոչ բարենպաստ բնորոշում։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում