ՀՀ–ում այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

https://arm.sputniknews.ru/20260712/hhum-ajsor-vardavar-e-ekeghecin-nshum-e-qristvosi-pajtsarakerputjan-tvony-104512099.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1b/91717208_91:0:1510:1064_1920x0_80_0_0_b95cde31a2d14abee4feb789d613fea0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարդավառ, հայ առաքելական եկեղեցի, պայծառակերպություն

վարդավառ, հայ առաքելական եկեղեցի, պայծառակերպություն

Բաժանորդագրվել

Վարդավառը տաղավար տոն է, ուստի դրան հաջորդող օրը մեռելոց է։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նշվում է նաև հեթանոսական Վարդավառը։

Քրիստոսի Պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից 3-րդն է։ Դրան հաջորդող օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը:

Ըստ եկեղեցական տոնացույցի` այն նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Համաձայն Ավետարանի` Հիսուս Քրիստոսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տոնը հայ ժողովրդի շրջանում հայտնի է նաև Վարդավառ անունով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վարդավառը հուլիսի 27-ին էր։

Leave a comment