Մահացել է Կատարի նախկին էմիրը

Բաժանորդագրվել

Էմիրի հայրը համարվում էր ժամանակակից Կատարի հիմնադիրը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 12 – Sputnik. Մահացել է Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանին։ Նա 74 տարեկան էր։ Այս մասին հայտնել է էմիրի գրասենյակը։

«Ամենակարողի կամքին և հրամանագրին հնազանդվելով՝ էմիրի գրասենյակը սգում է ծանր կորուստը՝ էմիրի հոր՝ Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահը, որը մահացել է այսօր առավոտյան (կիրակի – խմբ.)… 74 տարեկանում», – ասվում է գրասենյակի կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին է Կատարը կառավարել 1995-ից մինչև 2013 թվականը։ Նրա 18-ամյա գահակալությունը ժամանակակից Կատարի ձևավորման տարիներն էին, իսկ շեյխն ինքը համարվում է պետության ներկայիս ձևի գլխավոր ճարտարապետը։ Նա շարունակել է վայելել ազդեցություն և սեր երկրում նույնիսկ իշխանությունը որդուն հանձնելուց հետո։

Leave a comment