Սևանում մեկնարկել է լողաշրջանը. ինչն է արդեն հասանելի հանգստացողներին

https://arm.sputniknews.ru/20260712/sevanum-meknarkel-e-lvoghashrjany-inchn-e-arden-hasaneli-hangstacvoghnerin-104466724.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563498_180:0:1600:1065_1920x0_80_0_0_96de6839c3b0e1a2b954b849b53a0e0f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սևան, լիճ, սևանա լիճ, լողափ

սևան, լիճ, սևանա լիճ, լողափ

Բաժանորդագրվել

Թեժ օրերին Սևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 լողափերում միաժամանակ հանգստանում է ավելի քան հազար մարդ, իսկ պիկ ժամերին այցելուների թիվը հասնում է 5 հազարի:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սևանա լճում լողաշրջանը պաշտոնապես բաց է՝ չնայած ամառվա մեկնարկը զով էր: Հանգստացողների համար արդեն հասանելի են 6 հանրային լողափեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ սեզոնի սկզբի զով եղանակն ազդել է հաճախելիության վրա։

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս լողաշրջանը, ինչպես ասում են, ուշացավ մոտ մեկ ամսով։ Բայց երբ իսկապես տաք եղանակ է հաստատվում, մենք այցելուների քանակի հետ կապված որևէ խնդիր չենք ունենում։ Ամեն տարի հանգստացողների հոսքը մեծանում է», – նշեց Մնացականյանը։

Նա պատմեց, որ արևոտ օրերին հանգստացողները Սևան էին գալիս դեռևս հունիսին, սակայն հենց հուլիսի 1-ից է սկսում լողաշրջանի լիարժեք բացումը:

Ներկայում գործում են 6 հանրային լողափեր։ Եվս 6 լողափ էլ կարող է բացվել Նորատուսում, Ծովագյուղում, Լճափում, Շողակաթում, Գավառում և Մարտունիում։ Լողափերը ներկայացվել են մրցույթի: Հաղթողներին կորոշեն հուլիսի 27-ին։

Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը. նախարարությունը դիմել է կոչով

Գործող հանրային լողափերում ավարտվել է բարեկարգման հիմնական մասը, թեև առանձին աշխատանքներ շարունակվում են: Ամբողջությամբ կահավորված են Սևան քաղաքի 3 հանրային լողափերը։ Ենթակառուցվածքների արդիականացումը կշարունակվի նաև հաջորդ տարի:

Շոգ օրերին թիվ 1, թիվ 2 և թիվ 3 լողափերում միաժամանակ հանգստանում է ավելի քան հազար մարդ, իսկ պիկ ժամերին այցելուների թիվը հասնում է 5 հազարի։

Հանգստացողների համար նորացվել են սանհանգույցները, տեղադրվել են ժամանակակից տաղավարներ, մանկական խաղահրապարակներ, արևի հովանոցներ և ցնցուղներ: Ընդ որում, հանրային լողափերի մուտքը, ինչպես նաև ցնցուղների, հովանոցների և խաղահրապարակների օգտագործումը մնում են անվճար:

Մեր զրուցակցի խոսքով՝ հանգստացողների հատկապես մեծ հոսք է նկատվում հանգստյան օրերին։ Այցելուների մեծ մասը գալիս է կեսօրից հետո՝ մոտավորապես 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մնացականյանը նշեց, որ ամեն տարի աճում է ինչպես տեղացի հանգստացողների, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը։

Նրա խոսքով՝ հատկապես նկատելի է Նորաշենի արգելոցի հաճախելիության աճը։ Եթե նախորդ տարի սեզոնին այնտեղ այցելել է մոտ 6 հազար մարդ, ապա այս տարի արդեն այցելուների թիվը կարող է հասնել 9 հազարի:

«Դա խոսում է լճի և նրա ենթակառուցվածքների նկատմամբ հետաքրքրության աճի մասին», – ասաց նա:

Ե՞րբ կբացվեն Սևանա լճի նոր հանրային լողափերը. մանրամասներ

Նա նշեց նաև, որ վերջին երկու տարիների բնապահպանական կարևորագույն ծրագրերից մեկը ափամերձ տարածքում ապօրինի շինությունների ապամոնտաժումն է:

Մնացականյանի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերից աշխատանքներ են տարվում 1905 մետր նիշից ցածր և անմիջապես լճի ջրային տարածքում գտնվող օբյեկտների քանդման ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ արդեն ապամոնտաժվել է 80 տնտեսվարողի պատկանող 235 շենք, շինություն և հենապատ։

Լողաշրջանի մեկնարկով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն դրա ավարտից հետո ապամոնտաժումը կվերսկսվի:

Leave a comment