Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել սաուդյան «Ալ Ահլիում» նորամուտի խաղում (տեսանյութ

«Ալ Ահլին» Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացրել ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» հետ ու վստահ հաղթանակի հասել 8:0 հաշվով։

26-ամյա հայ կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու բացել խաղի հաշիվը 29-րդ րոպեին։

Էդուարդ Սպերցյանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Leave a comment