Թուրք գիտնականները քրտինքով սնվող մարտկոց են ստեղծել

Բաժանորդագրվել

Լաբորատոր փորձարկումների ընթացքում հետազոտողները մարտկոցն ինտեգրել են սրտի ռիթմի սենսորի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թուրք գիտնականները նոր սերնդի էկոլոգիապես մաքուր մարտկոց են մշակել, որը կարող է մարդու քրտինքից և շրջակա միջավայրի խոնավությունից էլեկտրաէներգիա արտադրել բժշկական սարքերի համար։ Այս մասին հաղորդում է Yeni Şafak թերթը:

«Մշակված մարտկոցն ակտիվանում է խոնավության կամ կենսաբանական հեղուկների ազդեցության տակ (ինչպիսին է քրտինքը) և ունակ է էներգիա ապահովել կրելի բժշկական սարքերի համար», – պրոֆեսոր Բունյամին Շահինի խոսքերն է մեջբերում թերթը:

Գիտնականը մեկ տարի շարունակ հետազոտություններ է անցկացրել ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանում։ Հաջող աշխատանքից հետո նա հրավիրվել է ևս երկու միջազգային հետազոտական նախագծերի: North Carolina State University-ի, University of North Carolina at Chapel Hill, Rice University-ի և Նեջմեթին Էրբականի անվան համալսարանի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ճկուն մարտկոցի նոր տեխնոլոգիա:

Մոտ 44 000 էլեկտրամոբիլ, և ոչ մի հատուկ միջոց. ինչով են մարելու լիթիում-իոնային հրդեհները

Ինչպես նշում է Yeni Şafak-ը, մարտկոցը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից և կարող է էլեկտրաէներգիա արտադրել՝ օգտագործելով մարդու քրտինքը կամ օդի խոնավությունը: Դրա ճկուն դիզայնը թույլ է տալիս այն տեղադրել մարմնի տարբեր մասերի վրա և օգտագործել կրելի բժշկական սարքերում։

Թեստերը ցույց են տվել, որ սարքը բավարար հզորություն է ստանում անընդհատ աշխատանքի համար, և հավաքված ֆիզիոլոգիական տվյալները կարող են փոխանցվել Bluetooth-ի միջոցով իրական ժամանակում։

Leave a comment