Բաժանորդագրվել
Ողբերգությունը տեղի է ունեցել հանրահայտ Ֆուկուոկ կղզու մոտակայքում։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վիետնամական Ֆուկուոկ կղզու մոտ արագընթաց զբոսանավ է խորտակվել, որում եղել է 36 մարդ. կա 15 զոհ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով VnExpress պորտալին։
«Արագընթաց զբոսանավը, որը փոխադրում էր 32 հնդիկ զբոսաշրջիկի և անձնակազմի 4 անդամների, հուլիսի 11-ին շրջվել է Վիետնամի ամենամեծ կղզու՝ Ֆուկուոկի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ»,- հայտնել է պարբերականը։
Ողբերգության հնարավոր պատճառները չեն նշվում։ Զբոսանավը շահագործող Ocean Pear Island Company ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ նավապետն ուներ ուղևորատար նավեր վարելու բազմամյա փորձ։