Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Բաժանորդագրվել

Եփրեմյանը եզրափակիչում կպայքարի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչման համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դուրս է եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք Wrestling – Armenia–ի ֆեյսբուքյան էջից։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մոհամմադ Աբասզադիին և ապահովել եզրափակիչի ուղեգիրը։

Եփրեմյանը եզրափակիչում կպայքարի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչման համար։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունն ընթանում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ` Գագիկ Ղազարյանը (61 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։

Leave a comment