«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը

Քաղաքականություն

11.07.2026 | 19:23

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։

Ըստ կիբեռոստիկանության՝ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակումն է։

«Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- հորդորում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը և քաղաքացիներին կոչ անում չարձագանքել նման հաղորդագրություններին, չբացել կասկածելի հղումները և չտրամադրել բանկային կամ անձնական տվյալներ։

Leave a comment