Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է


Հուլիսի 1-ից գրեթե բոլոր բանկային հավելվածներում հասանելի է «Ստոպ» գործիքը: Սպառողը մեկ հպումով կարող է արգելափակել առցանց ֆինանսական գործառնությունները: Նոր գործիքը ներդրվել է մարդկանց զեղծարարությունից պաշտպանելու համար: Այն բանկերում, որտեղ դեռևս ամբողջությամբ ներդրված չէ «Ստոպ» գործիքը, կիրառվում է այլընտրանքային գործիքակազմ՝ արգելափակում հեռախոսազանգի, ծրագրային հավելվածի կամ մասնաճյուղ այցելելու միջոցով։


Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։

Դիտումների քանակ5

Leave a comment