25–ամյա հարավաֆրիկացի ֆուտբոլիստ Ջեյդեն Ադամսն ինքնասպան է եղել ԱԱ–ից հետո

https://arm.sputniknews.ru/20260711/25-amja-haravafrikaci-futbvolist-jejden-adamsn-inqnaspan-e-eghel-aaic-hetvo-104503786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104502071_213:0:2944:2048_1920x0_80_0_0_ffa668c2baf9327d2cc1ff1e2f9568b9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆուտբոլիստ, ինքնասպանություն, երիտասարդ, հարավաֆրիկյան հանրապետություն

ֆուտբոլիստ, ինքնասպանություն, երիտասարդ, հարավաֆրիկյան հանրապետություն

Բաժանորդագրվել

ՀԱՀ-ի ֆուտբոլիստների միությունը ցնցված է կիսապաշտպանի անժամանակ մահից, ընդամենը մի քանի օր առաջ նա ներկայացնում էր երկիրը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀԱՀ-ի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ 25-ամյա հարավաֆրիկացի ֆուտբոլիստ Ջեյդեն Ադամսն ինքնասպան է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնությունից տուն վերադառնալուց հետո. նրա դին հայտնաբերել են լոգարանում: Այս մասին գրում է իռլանդական Sunday World թերթը։

Թերթի տեղեկություններով` երկու շաբաթ առաջ մահացել է նրա 72-ամյա տատիկը, և Ադամսը չափազանց ընկճված է եղել:

Ֆուտբոլիստի մահը հաստատել են ՀԱՀ-ի ֆուտբոլիստների արհմիությունում։ Բայց պաշտոնապես պատճառը չի նշվում:

«Հիմա դեռ շատ թարմ է հիշողությանս մեջ, հասկանում եք, վերքը դեռ շատ թարմ է։ Ընտանիքը չի ցանկանում, որ իրենց հիմա անհանգստացնեն, նրանք պարզապես ի վիճակի չեն որևէ մեկի հետ խոսել: Այս մահը ցնցել է բոլորին․ նա նոր էր վերադարձել աշխարհի առաջնությունից, և ահա այսպիսի նորություն․․․ հինգշաբթի օրը զրուցել եմ նրա հետ, նա դրական էր տրամադրված, ուրախ էր մրցաշարից հետո տուն վերադառնալու համար։ Նա պատրաստ էր առաջ շարժվել՝ իմանալով, թե ինչ է սպասում իրեն, քանի որ նա դարձել էր CAF-ի չեմպիոն: Ոչ ոք չէր սպասում նման բան», – ֆուտբոլիստի մարզիչ Բրենդին Ջոնսոնի խոսքը մեջբերում է Soccer Laduma պորտալը։

Հավելենք, որ աշխարհի առաջնությունում մարզիկը մասնակցել է 3 հանդիպման: Հունիսի 28-ին ՀԱՀ-ի հավաքականը 1/16 եզրափակչում 0:1 հաշվով պարտվել է Կանադային:

Leave a comment