Թուրքիայի Ռիզե քաղաքում լայնածավալ ճանապարհային փլուզում է տեղի ունեցել։
Միջադեպը գրանցվել է Իսլամփաշա թաղամասի Շեհիթլեր Չեշմեսի փողոցում՝ շինհրապարակի հարևանությամբ։ Հողի նստվածքի հետևանքով ճանապարհի մի հատված ամբողջությամբ փլուզվել է և դարձել երթևեկության համար անանցանելի։
Հետագա փլուզումների վտանգի պատճառով Թուրքիայի իշխանությունները շտապ տարհանել են ճանապարհից վերև գտնվող երկու շենքի բնակիչներին։ Տարածքը շրջափակվել է, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների և քաղաքային ծառայությունների մասնագետները։
Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Մասնագետները պարզում են միջադեպի պատճառներն ու գնահատում հարակից շինությունների վիճակը։
—00—ՍՊ