Չինաստանի իշխանությունները տարհանել են ավելի քան 1,8 մլն մարդու՝ արևելյան ափին «Բավի» թայֆունի մոտենալու պատճառով։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ թայֆունը հուլիսի 12-ի առավոտյան կհասնի մոտ 10 մլն բնակչություն ունեցող Վենչժոու քաղաքի շրջան։ Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ թայֆունի կենտրոնում քամու կայուն արագությունը հասնում է 144 կմ/ժ-ի։ Չնայած աստիճանական թուլացմանը՝ մասնագետները զգուշացնում են, որ «Բավին» շարունակում է վտանգավոր մնալ հորդառատ տեղումների պատճառով։
Չժեցզյան նահանգում տարհանվել է ավելի քան 1,7 մլն մարդ, ևս 100 հազարից ավելին՝ հարևան Ֆուցզյան նահանգում։ Թայվանում տարհանվել է ավելի քան 14 հազար բնակիչ, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ։
Թայֆունի հետևանքով Ճապոնիայում և Թայվանում զոհերի մասին տեղեկություններ չկան։ Միաժամանակ Ֆիլիպիններում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 17 մարդ։
—00—ՍՊ