ԱՄՆ ՀԴԲ տնօրեը կանչվել է Սպիտակ տուն իր վարքագծի վերաբերյալ շարունակական հարցերից հետո

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը չեղարկել է Չիկագո կատարելիք իր ծրագրված այցը՝ Սպիտակ տուն շտապ կանչվելուց հետո, հաղորդել է «MS NOW»-ն։

Հանդիպման ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմում դժգոհություն է աճում ՀԴԲ տնօրենի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ։

Աղբյուրները նաև նշել են, որ Պատելի դաշնակիցները փորձում են վերականգնել նրա հարաբերությունները Սպիտակ տան հետ և ամրապնդել նրա դիրքերը որպես ՀԴԲ տնօրեն։

Leave a comment