Մահացել է իտալացի դաշնակահար և երգիչ Պեպինո Դի Կապրին

Բաժանորդագրվել

Հուլիսի 27-ին նա կդառնար 87 տարեկան:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 86 տարեկան հասակում մահացել է իտալացի դաշնակահար և երգիչ Պեպինո Դի Կապրին: Այս մասին հայտնում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը:

Իտալական ANSA գործակալության փոխանցմամբ՝ երգիչը կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո:

Իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Պեպինո Դի Կապրին դարձել է իտալական էստրադայի և նեապոլիտանական երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը։ Երաժշտական քննադատ Ֆրանկո Սկիպանին նշել է, որ Դի կապրին Իտալիա է բերել Նյու Յորքի ռիթմերն ու ռոքնռոլ կատարող Բադի Հոլիի ոճը։

Մահացել է լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը

Արտիստը սկսել է իր երաժշտական ​​կարիերան՝ կատարելով ջազ և թվիստ։ Նրա կարիերան վերելք է ապրել 1960-ականներին է, երբ նա թողարկել է այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Champagne», «E mo e mo», «Roberta» և այլն։ Վերջինը գրվել է 1962 թվականին «Il sorpasso» ֆիլմի համար։

1967-ից 2005 թվականներին Դի Կապրին 15 անգամ մասնակցել է Սան Ռեմոյի իտալական փոփ փառատոնին՝ հաղթելով երկու անգամ. 1973 թվականին` «Un grande amore e niente più» երգով, և 1976 թվականին` «Non lo faccio più» երգով։

Leave a comment