Իրանը երբեք չի կապիտուլացվի․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի դադարեցրել երկրի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները և պատրաստ է լիարժեք պաշտպանական գործողությունների, եթե Միացյալ Նահանգները խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ղալիբաֆի հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram-ի պաշտոնական ալիքում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում ինքը հստակ հայտնել է, որ Իրանը լիովին չի վստահում Վաշինգտոնին։

«Բանակցել ԱՄՆ-ի հետ կարող են միայն նրանք, ովքեր պատրաստ են պատերազմի։ Այդ պատճառով մենք երբեք չենք դադարեցրել մեր երկրի պաշտպանության նախապատրաստությունը։ Եթե ամերիկյան կողմը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պատրաստ կլինենք լիարժեք պաշտպանության, վճռականորեն կհակազդենք և կապահովենք իրանցի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը», — նշել է Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ թեև պատերազմի դադարեցումը բոլոր երկրների առաջնահերթություններից է, սակայն, իր խոսքով, «այդ հակամարտությունը երբեք չի ավարտվի Իրանի կապիտուլացիայով»։

Ղալիբաֆի պնդմամբ՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և ՆԱՏՕ-ն մինչև պատերազմի սկիզբը կարծում էին, որ մի քանի օրում կկարողանան ուժով ստիպել Իրանին հանձնվել, սակայն հետագայում հասկացել են, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment