Իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համար․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը։

Արդեն երեք օր է՝ այդ հարցը լայնորեն քննարկվում է, շատ հանրային գործիչներ հրապարակավ քննադատում և գնահատական են տալիս այդ որոշմանը։ Նրանց թվում են նախկին ուսանողներ, ինձ ճանաչողներ, չճանաչողներ, Հայաստանի ու Սփյուռքի գործիչներ, նույնիսկ օտարերկրյացիներ։

Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թեման լուսաբանող լրագողներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment