ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Բաչևսկ գյուղը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Բաչևսկ գյուղը (ուկր.՝ Бачiвск) գտնվում է Լոկնյա գետի ձախ ափին՝ Ռուսաստանի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա: