Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց կարող են հաջորդել հազարավոր այլ հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը գործի իր սպառնալիքի համաձայն և փորձի սպանել ԱՄՆ գործող նախագահին։
Թրամփի խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և ունակ են գործելու։ Նա նշել է, որ հրամանները տրվել են մեկ տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։