Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում լարվածության սրումից հետո ստեղծված իրավիճակը։
Կողմերը կարևորել են զսպվածության, երկխոսության և դիվանագիտության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ «մեծ դժվարությամբ ձեռք բերված» ձեռքբերումները պահպանելու նպատակով։
Շեհբազ Շարիֆը վերահաստատել է, որ Իսլամաբադը պատրաստ է շարունակել միջնորդի դերակատարությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով։
Զրույցի ընթացքում Փեզեշքիանն ու Շարիֆը նաև պայմանավորվել են առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը, որը համաձայնեցվել էր Իրանի նախագահի՝ վերջերս Պակիստան կատարած այցի ընթացքում։